Հայտնաբերվել է ավելի քան մեկ շաբաթ որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին․ ոստիկանություն

Օգոստոսի 20-ին հաղորդվել է 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին:


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը:


Կատարվում է քննություն: