Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում:
Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները, կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:
Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: