ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։  


«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն», -  նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։