Որտեղ եք տեսել միջնորդը անհիմն մեղադրանքներ ներկայացնի, վերջում էլ ասենք` արի միջնորդություն արա. Փաշինյանը` ՌԴ-ի մասին

Այնպես չի, որ մենք սկզբունքորեն բացառում ենք որեւէ միջնորդություն, ես ասացի, որ ամեն մի հարց պետք է դիտել իր կոնտեքստի մեջ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Որեւէ միջնորդություն ընդունել-չընդունելու մեջ չի հարցը, այլ դրա օգտագար գործողության գործակիցը քննարկելու: Նույն վերջին շփումների ժամանակ, երբ կար հավանականություն, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը կստորագրվի, այդ իրավիճակում ես հստակ ասել եմ, որ միջնորդության անհրաժեշտություն չկա: Եթե այդ պահին որոշեինք, որ միջնորդ ենք ներգրավում, հնարավոր ՝ ամբողջ գործընթացը առնվազն անորոշ ժանմանակ հետաձգվեր: Եթե մենք տեսնում ենք, որ գնում ենք թուղթ ստորագրելու, ինչո՞ւ ենք միջնորդ ներգրավում, որ ի՞նչ ավելացնի միջնորդը:


Որեւէ միջնորդություն ես չեմ բացառում, բայց դա կախված է տասնյակ հանգամանքներից, որոնք պետք է գնահատել:


Եթե ուղիղ ասեմ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարծաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Այդ հայտարարությամբ արդեն, նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից: Որտե՞ղ եք  տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, այն էլ բացարձակապես անհիմն, վերջում մենք ասենք՝ արի միջնորդություն արա»,-ասաց Փաշինյանը: