Նոյեմբերի 9-ի մասով կտրուկ շարժումներ անելու կոչերը սխալ են. Փաշինյան

Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից  Երևանը իր մտադրության մասին կհայտարարի:

 

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր նրան, որ Մոսկվայից հնչող մեղադրանքների ֆոնին անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն չի խախտվել, և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պատրաստվում է հրաժարվել այդ հայտարարությունից:

 

Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ դրան պետք է նայել ամբողջականության մեջ: