Խաղաղության օրակարգի իրական իրացումը կնշանակի` հաղթելու և պարտվելու ռեժիմից դուրս ենք գալիս. Փաշինյան

Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, առանձին վերցրած սահմանազատման գործընթացում: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և համաձայնեցված կանոնակարգով որոշվե՞լ է, թե ինչ սկզբունքով են շարունակվելու սահմանազատման գործընթացը:


Փաշինյանն ընդգծեց, որ այն հրապարակվելու է երկուշաբթի, քանի որ կան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել պրոցեսի լեգիտիմությունն ապահովելու համար, ինչպես նաև երկու երկներում գործընթացները սինքրոնացնելու անհրաժեշտություն կա: Նաև հիշեցրեց, որ փաստաթուղթը ուղարկվելու է ՍԴ վավերացման, ապա՝ ԱԺ քննարկման:


«Չեմ կարծում, թե փաստաթղթի կանխատեսելիության մասին հիմա դուք որևէ հարց պիտի ունենաք, որովհետև կանխապես փաստաթղթի բովանդակությունն արդեն իսկ բացահայտված է»,- ասաց նա: