Էլեկտրաէներգիայի, ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են, որոնք մեզ մտահոգում են, բայց մոտեցումը գիլիոտինային չէ. Փաշինյան

Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ բոլորի հետ խզենք, վերացնենք հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։