Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ

14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:


 

«Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում, Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել էր էներգահամակարգից։