Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջնահերթ է համարում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և շեշտում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի անվտանգային համակարգը վտանգի տակ չդրվի։ Շահրամանյանն այս մասին ասաց սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք, տեղահանվելով Հայաստանի Հանրապետություն, որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք ամեն ինչ պետք անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին»,- ասաց Շահրամանյանը։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր ձևաչափերով հանդիպել և բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։