«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն այսօր լրչագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Սրբազան պայքար»-ի շարժման ժամանակ իր շուրջ ստեղծված աղմուկի մասին․ «Եթե մայիսի
9-ին շարժման պիկն էր, այդ օրը որտե՞ղ երևաց իմ ներդրված լինելը։ Այս ամենը եղավ վերջացավ,
հունիսի 12-ին ես դարձա ներդրվա՞ծ»։
Սուրեն Պետրոսյանն անդրադարձել
է նաև Գառնիկ Դանիելյանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրա հայտարարությունները
անհիմն են ու սուտ. «Ինքն ասում է, թե Պետրոսյանը եկել է Փաշինյանի օրակարգով, սակայն
իրենց պատգամավորը գնաց գյուղ ու ասաց Փաշինյանը ճիշտ է։ Այդ դեպքի հետ կապված ոչ մի
աղմուկ չբարձրացավ»։
Պետրոսյանը հայտարարել է նաև, որ շարժման ակտիվ փուլում ինքն է իր ծանոթի
միջոցով կապ հաստատել է Իշխան Զաքարյանի հետ, որի արդյունքում Գալստանյանը հանդիպել
է Զաքարյանին.
«Սրբազանը Զաքարյանի վերաբերյալ
բեմից ինչ ասել է, դա տեղի է ունեցել հանդիպման ժամանակ։ Զաքարյանն ասել է, որ պատրաստ է ստորագրել, դրանից
ավել ես ոչինչ չգիտեմ»։
Ըստ Պետրոսյանի՝ «քոչարյանականների,
սերժականների» չգալու դեպքում շարժումը հաջողություն էր ունենալու։ Վերջում Պետրոսյանը
կրկին հայտարարել է, որ Գառնիկ Դանիելյանն ինչ խոսում է, սուտ է խոսում։