Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել
է հարցին, թե ինչու չեն կարողանում Նիկոլ Փաշինյանին հեռացնել:
«Իսկ ո՞վ ասաց, որ չենք կարողանում: Մայիսին սկսել ենք, մայիսին
էլ կավարտենք»,- ասել է նա։
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» ակտիվացմանը և անելիքներին, Գալստանյանը նշել է. «Մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը չի կարող դիտարկվել որպես մեր ամբողջական հայկական օրակարգից առանձին հարց, որքան էլ շեշտադրումը մեծ լինի, այդուհանդերձ մեր ընդհանրական հարցերի մասն է կազմում, բաղկացուցիչ մեծ մասն է, մեր պայքարն էլ հենց դրա մասին է»: