Սա Երրորդ Հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Կիրանցում դրվել է պետության անկյունաքարը. Փաշինյան

Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալը ավելի անվտանգ չի եղել, քան այսօր և երբեք Կիրանցում ապրելը ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Այս մասին Կիրանցի նորակառույց դպրոցի բացման արարողությանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: