Արցախում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Արցախում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Եղանակների պատճառով այսօր ևս դադարեցվել են փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները»,- գրել է Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում։