Հրաժարական չեմ տալու, իսկ Սյունիքի մարզպետն իմ ընկերն է. Առուշ Առուշանյան

«Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում:Ես հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել. Ես եղել եմ կալանքում եւ ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել: »,-այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայտարարությանը, թե Առուշ Առուշանյանը կա՛մ հրաժարական պետք է տա, կա՛մ ավագանին լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու նրան:


Դիտարկմանը, որ այս հայտարարության համար նախկինում էլ է քննադատությունների արժանացել, այդ թվում՝ իր իսկ աջակիցների կողմից, նա նշեց, որ մարդիկ իրականությունը քաղաքական կոնտեքստում են դիտարկում, և վերջին շրջանում արդիական է դարձել կարծիք արտահայտելն ու դրա համար պատասխանատվություն չկրելը։


Անդրադառնալով Սյունիքի մարզպետի հետ իր մտերմության մասին լուրերին, Գորիսի քաղաքապետն ասաց. «Սյունիքի մարզպետը մինչ մարզպետ լինելն էլ իմ ընկերն է եղել, հիմա էլ է իմ ընկերը, վաղն էլ է իմ ընկերը լինելու, և այս ողջ պրոցեսների մեջ մարզպետին կապելը ուղղակի կոռեկտ չէ: Սյունիքի մարզպետը կանգնած է թե՛ Սյունիքի, թե՛ իմ ու բոլորի կողքին»: