Շարժումը որպես հենարան
ժողովրդի փոխարեն ընտրեց ընդիմությանը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում հայտարարել
է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Յուրաքանչյուր միջին քաղաքական գործչի ու պառլամենտական ընդդիմությանը վերցրեք, գնացեք համայնք-համայնք պտտվեք, տեսեք ով ավելի շատ աջակցություն
ունի, ընդդիմությունը, թե սովորական մի հատ մարդ» – նշեց Պետրոսյանը:
Հարցին` ինչու սրբազանը պետք է հենվի ընդդիմության վրա, Սուրեն Պետրոսյանը պատասխանել է․ «Այս պրոցեսը
ուներ երկու հենարան. մի հենարանը ժողովուրդն էր, մի հենարանը խորհրդարանական ընդդիմությունը,
սրանք իրար հետ անհամատեղելի են, որովհետև էս մարդիկ էլ ոնց ասեն, ասում են չենք ուզում,
չենք ուզում տեսնել ձեզ ընդհանրապես, շարժումը ընտրեց պառլամենական ընդիմությանը որպես
հենարան»:
Պետրոսյանը նշեց. «Սրբազան շարժումը չէր տալիս երաշխիքներ, որ նախկին իշխանությունից
ոչ ոք չի վերարտադրվելու»։