Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը պատվիրակելու թեմային և հարցին, թե Ադրբեջանում է՞լ պետք է համապատասխան ընկերություն լինի, նա ասել է. «Այո»։
Թե ի՞նչ ազգի ներկայացուցիչներ կլինեն մասնավոր պահնորդական ընկերության ներկայացուցիչները, փոխնախարարը չի մանրամասնել, միայն ավելացրել է, որ միայն խոսվել է դրա հնարավորության մասին։ Հարցին՝ արդյո՞ք ինքնիշխանության սկզբունքը դրանով չի խախտվում, նա նշել է. «Ոչ, իհարկե։ Մնացածը կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել։Այնտեղ կանգնած կլինեն նաև հայ սահմանապահներն ու մաքսավորները»։