Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Նրան դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Դիմավորման արարողությանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը, պաշտոնատար այլ անձինք։
Հանդիպման ընթացքում Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նշել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի ղեկավարների փոխադարձ բարձր մակարդակի այցերը արտացոլում են կողմերի ցանկությունը՝ նոր էջ բացել երկու երկրների բարեկամության և համագործակցության մեջ։
Երկկողմ բանակցություններից հետո Թուրքիայի և Եգիպտոսի նախագահները մասնակցելու են Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։