ԱԺ ՔՊ խմբակցության
պատգամավոր Արփի Դավոյանը կարծում է, որ
եթե հանրությունը հետևում է ԱԳՆ-ի, ինչպես նաև պետական կառույցների
դիրքորոշումներին, ապա պետք է նկատի, որ իրենց դիրքորոշումներում փոփոխություններ
չեն եղել. «Պնդում ենք՝ եթե կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի ունենա, միջանցքի
վերահսկողությունը պետք է լինի ՀՀ ներքո, իմաստ չկա նորից խոսելու։ Մենք հավատարիմ
ենք գործընթացին, սահմանազատումը մեր կարևորագույն ձեռքբերումներից է, պատրաստ ենք
հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի ունենանք հստակ սահմաններ, որպեսզի
որևէ կողմից վիճարկման փորձ չլինի»։
Պատգամավորի խոսքով՝
սահմանագծումը և սահմանազատումը չի բխում Դաշնակցության շահերից. «Շրջաբերականից ակնհայտ է, որ ՀՅԴ-ն կոնկրետ գիծ և համոզում ունի՝ տորբեդահարել ՀՀ շահերից բխող գործողությունները։ Դաշնակցությունը ապազգային կառույց է՝ ազգային նպատակների տակ թաքնված»։