Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը Հայաստանում կմասնակցի պանելային քննարկման

Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում  կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։