«Մենք ամսի 22-ին հավաքվելու
ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի
առջև՝ հույսի, հաղթանակի պայքարով լցված ու
լծված՝ ի հեճուկս բոլոր ներքին բարեկամ մարդկանց ու արտաքին թշնամի մարդկանց, ովքեր տխրում են՝ տեսնելով մեր պայքարի բնականոնությունը, որ դուրս է գալիս իր ծիրից, մտնում
էլ ավելի բնականոն ընթացքի մեջ, որը Հայաստանի սահմանադրական կարգի վերականգնում է
և ի վերջո մեր հաղթանակների սկիզբը»,- այս մասին հայտարարել է Բագրատ Գալստանյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի
հետ։
«Նոր հանգրվան՝ հանուն ոչնչի,
հանուն ի՞նչ, ռուսական քաղաքականության ռեանիմացիայի երևի։ Ինչի հետ կապված մենք տեսնում
ենք՝ նույնիսկ Իրանն է սկսել անհանգստություն դրսևորել, և, այո, Ռուսաստանն աշխատում
է նաև իր պրոքսիների միջոցով, որոնք նման տեքստեր են արտաբերում։ Ես չգիտեմ էլ՝ սրա
ինչը մեկնաբանեմ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Խոսելով նաև այն մասին, որ Գալստանյանն
ասել է՝ «Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի», Ռուբեն Մեհրաբյանն
ասաց, որ նա ճիշտ կանի՝ իր գլխի մեջ սահմանադրական կարգը վերականգնի, որովհետև այնտեղ
ընդամենը կարգ չկա, և անպատասխանատու հայտարարություններ անելով՝ իրավիճակ չի փոխվում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան