ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը չի հակասում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը

 «Արդարադատության համակարգի կադրային քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում։ Երբ մենք խոսում ենք քաղաքական պաշտոնների մասին, ապա այստեղ խնդիրներ են առաջանում, ու մենք մեր հարցերը պետք է ուղղենք արդարադատության նախարարին, ինչպես նաև ընդհանուր առմամբ Կառավարությանը։ Այդ համակարգում բազմաթիվ նշանակումներ խորը մտահոգություններ են առաջացնում»։ Այս մասին ասաց Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նոր փոխնախարարի նշանակմանը, որը հանրային տիրույթում քննարկումների առիթ  է դարձել։


Բադալյանը կարծում է, որ Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցում է տնտեսական դիվերսիֆիկացիայի նկատառումներից ելնելով. «ՀՀ-ն ցանկացած հարթակ օգտագործում է տնտեսական, քաղաքական ու ռազմական հարցեր քննարկելու համար։ Դա չի հակասում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանը»։


Ինչ վերաբերում  է փողոցային պայքար մղողներին, Բադալյանը ասաց. «Շարժումը գերհագեցած է սուտ ու կեղծ թեզերով, և շարժման  առաջնորդ Բագրատ Գալստանյանը խնդիր ունի հասկանալու, թե հանուն ինչի է առաջնորդում այդ շարժումը»։



Դավիթ Լևոնյան

Մանրամասն՝ տեսանյութում