Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր ԱԺ
փոխնախագահ, Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ
Արշակյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել են
Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության (Bharatiya Janata Party) արտաքին կապերի
դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ
Մկրտչյանը
Քննարկեցինք երկու կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը
և Դելիում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակելու
հնարավորությունները: