Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Posted by ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Monday, September 9, 2024
Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջոցառմանը ներկա են գտնվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրներից ու կազմակերպություններից։
«Երևանյան երկխոսության» պաշտոնական հատվածը նախատեսված է սեպտեմբերի 10-ին և 11-ին: