Սահմանազատման գործընթացում կողմերն առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:


Վարչապետի խոսքով՝ մենք այստեղ ևս ունենք էական տեղաշարժ, և այդ տեղաշարժը արտահայտվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ:


«Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին՝ հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ, այսինքն՝ վերցված է, արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց Ալմա Աթայի հռչակագրով»,- տեղեկացրեց վարչապետը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հռչակագիրը ստորագրել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: