Ինչպես արդեն տեղեկացրել ենք,
այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց»
խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու վերաբերյալ հարցը, որը բավականին
աղմկոտ էր անցնում։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն»
խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։
«Դե նորմալ է, քաղաքական շոու է, որն արեց նաև Հայկ Մարությանը։ Իրենք սիրում են խաղալ
դերեր, և սա էլ հերթական խաղն է»,- ասաց Անի Խաչատրյանը։
Նա նշեց, որ պարոն Երիցյանը հենց
այն մարդն է, որն իր գործընկերուհու՝ տիկին Աբգարյանի հետ նախորդ գումարման ավագանիում
սեփական խմբակցությունից բացակայությունների համար նույն հիմքով հեռացրին Գևորգ Աճեմյանին,
որը չէր գալիս ոչ թե հաճույքի համար, այլ ընդամենը երկրից էր բացակայում։
«Այնպես որ, իրենք խոսելու տեղ
բացարձակապես չունեն, թող ձայնները կտրեն ու գնան էս շենքից։ Հակառակ դեպքում իրենք
պարտավոր էին գալ, պետական ապարատը հարգել։ Թող գային, թող խոսեին, թող բոյկոտեին,
իրենց ընդդիմադիր լինելը տարբեր ձևերով կարող էին ցույց տալ։ Ես Երևանի ավագանու անդամի
ութ տարվա աշխատանքային պատմություն ունեմ և ութ տարվա մեջ բացակայել եմ ընդամենը մեկ
նիստից։ Ի դեպ, բժշկական տեղեկանքով եմ բացակայել»,-
նշեց Անի Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան