«Ըստ իրենց շրջաբերականի՝ ՀՀ-ն ու Արցախը
պետք է դառնան Ռուսաստանի մաս, ու մենք տեսանք, թե ինչպես Արցախը
իրենք հանձնեցին։ Իշխանափոխություն այնտեղ իրականացրին, ուրախացան և մտածեցին, թե ՀՀ-ում
էլ տեղի կունենա հեղափոխություն, ու ՀՀ-ն կմտնի միութենական պետություն։ Սա է եղել
ամբողջ նպատակները»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի շրջաբերական
004-ին, որով կուսակցությունը կողմ է ՀՀ-ի անկախության նվազեցմանը։
Մելքոնյանը նշեց, որ ԼՂ իշխանություններն
են ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը ու Շահրամանյանին պետք է հարցնել, թե ում
հրամանով է ստորագրել. «Ամիսներ անց, որ ինքը հրաժարվում է իր ստորագրածից, դա արդեն
Ադրբեջանին հետաքրքիր չէ։ Հիմա էլ եկել ՀՀ-ում ռուսական թեզն են շրջանառում։ Իրենք
ծառայում են ՌԴ-ին ու ուզում են ՀՀ-ն սարքել ծայրագավառ»։
Մելքոնյանը նշեց, որ եթե նույնիսկ
Բագրատ Գալստանյանը ցույցեր սկսի, ապա պետք չէ սպասել թեժ աշնան. «Իրենք բոլոր փորձերը
կատարեցին ու ոչնչի չեն հասել։ Իրենք նույն երգն են երգում, բայց ժողովուրդը իրենց
հետ ոտքի չի կանգնում»։