ՀՀ և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները կարևորել են այս տարվա պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված ջանքերը

Սեպտեմբերի 9-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ալիբեկ Կուանտիրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ընթացիկ տարում բարձր և բարձրագույն մակարդակով կայացած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:


Կողմերը վերահաստատել են գործուն պատրաստակամությունը՝ բոլոր ուղղություններով շարունակաբար զարգացնելու փոխվստահելի գործընկերությունը և հնարավորինս օգտագործելու առկա ներուժը՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար: