Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։


Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։


Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։