Ընդդիմության վերջին փամփուշտը Գալստանյանն է, որը սպառվել է

«ՀՅԴ-ի համար ՀՀ անկախության վաճառքը իշխանության գալու գինն է». այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Դաշնակցության շրջաբերական 004-ին, որում նշվում է, որ ՌԴ կազմում ԼՂ հայտնվելու հավանական սցենարի դեպքում Հայաստանը ևս պետք է գնա անկախության նվազեցման ու մտնի ՌԴ կազմի մեջ։


Բաքոյանը կարծում է, որ այլ երկրներ են Դաշնակցությանը ու Բագրատ Գալստանյանին հովանավորում, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենա. «Լուրջ չեմ ընդունում Գալստանյանի խոսքերը, թե՝ աշունը թեժ է լինելու։ Շարժման առաջնորդները Քոչարյանն ու կաթողիկոսն են»։  


Ըստ Բաքոյանի՝ ընդդիմության համար Գալստանյանը ամբողջությամբ չօգտագործված փամփուշտ է. «Իրենք, ունենալով որոշակի ռեսուրս, փորձում են այս փամփուշտի միջոցով քաղաքական դաշտը ակտիվ պահել 2026թ.-ի ընտրությունների համար»։


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան