Հունգարիայի արտաքին գործերի նախարար
Պետեր Սիյարտոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես
ասվում է. «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից ի վեր որոշակի արդյունքներ են արձանագրվել։
Անցյալ տարի մենք առևտրի ռեկորդ ենք
սահմանել: Հուլիսին սկսեցինք ուղիղ չվերթներ մեր երկրների միջև։ Շուտով կստեղծվի
համատեղ տնտեսական հանձնաժողով և համագործակցություն ատոմային էներգետիկայի
ոլորտում։
ԵՄ մեր նախագահության օրոք է Հայաստանը 10 միլիոն դոլարի
դրամաշնորհ ստացել Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Երեկ երկխոսություն է սկսվել
վիզային ռեժիմի պարզեցման շուրջ։
Նոյեմբերին մենք կհաստատենք Հայաստան-ԵՄ համագործակցության
ընդլայնման ժամանակացույցը։ Բացի դրանից, մենք փոխադարձաբար բացում ենք
դեսպանատներ մեր երկրներում»։