Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Ադրբեջանը ի՞նչ է զիջում Հայաստանին բանակցություններում։
«Դուք ասացիք, որ Սյունիքից զորք եք հետ քաշել։ Մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել, որովհետև երբ այն տեղը, որտեղից զորք է հետ քաշվել, անվանում եք Սյունիք, դուք դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի՝ արևելյան և արևմտյան Զանգեզուր։ Դուք ասում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին։ Մենք Տավուշում զորք հետ չենք քաշել։ Դուք ասում եք խաղաղություն, լո՞ւրջ եք ասում, ես ասում եմ՝ այո՛, լուրջ եմ ասում։
Երբ ձեր գործընկերը Կիրանցի համար ապոկալիպսիս էր կանխատեսում, Կիրանցում այսօր խաղաղություն կա։ Դուք էիք ասում, որ Կիրանցը չի լինելու, Կիրանցի դպրոցը չի լինելու,Կիրանցում ճանապարհ չկա, կենսագործունեությունը խաթարված է, եկեղեցին մզկիթ է դառնալու։ Այդ ձեր ասած ստերի համար ո՞վ է պատասխան տալու։ Բա գնացեք, ցույց տվեք մզկիթ դարձած եկեղեցին։ Գնացեք, նայեք Կիրանցում երեխաները դպրոց գնո՞ւմ են, թե՞ չեն գնում։ Գնացեք, տեսեք Կիրանցում երեխաները վախեցա՞ծ են, թե՞ վախեցած չեն»,- նշեց Փաշինյանը։