«Իրենք գտնվում են բարիկադների
միևնույն կողմում, և Գալստանյանը փորձում է իր տերերի հետ համաձայնեցնել գործողությունների
հետագա ընթացքը։ Տերտեր Բագրատը չլսեց իմ խորհուրդը և չփորձեց ձերբազատվել Սարգսյանի
ու Քոչարյանի քաղաքական ուժերից ու ներկայանալ ինքնուրույն դեմքով»: Այս մասին ասաց
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝
անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հանդիպումներին Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի
հետ։
Աղազարյանը կարծում է, որ երրորդ
պետությունները կարող են ընդդիմության միջոցով արյունահեղությամբ իշխանափոխության փորձ
անել ՀՀ-ում. «Իշխանությունը այդ ամենը վերահսկում է, ու շոշափելի է նաև այն, որ ժողովուրդը
կայացել է ու հասկանում է այդ ամենը, և ինքն է որոշում, թե ով լինի իշխանություն»։
Ինչ վերաբերում է արքեպիսկոպոս
Աջապահյանի խոսքերին, թե իշխանափոխությունը պարտադիր չէ, բայց իշխանությունը պետք է
ապաշխարի, պատգամավորը ասաց. «Մենք կրոնական պետություն չենք, ու հետևաբար ապաշխարելը
ժողովրդի առաջ պատասխանատվություն է։ Եթե ինքը
չլիներ կրոնական գործիչ, միգուցե լավ քաղաքական գործիչ լիներ»։
Պատգամավորը կարծում է, որ Գալստանյանը
թույլ առաջնորդ է և պարզապես կատարում է որոշ ուժերի հրամանները. «Իր տերերի գերնպատակը
այն է, որ 30000 ժողովուրդ գեներացնեն, գան ԱԺ-ի վրա ու իրենց սև գործը անեն»։