Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում
հայտնեց, որ մշակվում է Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որը, սակայն, հանրային
չի ընթանում. նշեց, որ այդ աշխատանքը չերևացող է, սակայն ընթանում է։ Փաշինյանը ասաց
նաև, որ պետք է իրողությունները հարմարեցվեն և արտացոլվեն փաստաթղթում, այլ ոչ գրվի
մի բան, որը հետո գետնի վրա կհակասի իրողություններին։ ՄԱՀՀ-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա
Սաֆարյանը կարծում է, որ հնարավոր չէ երկարաժամկետ կանխատեսումներ անել այսօրվա իրավիճակում։
«Նույնիսկ ամենալուրջ վերլուծաբանին եթե հրավիրենք, երաշխիք չկա, որ կանխատեսումները՝
անվտանգային միտումների մասին, ճիշտ կլինեն»,- ասաց Սաֆարյանը։
Նրա կարծիքով՝ պետք է ստեղծել
ներքին օգտագործման փաստաթուղթ, բայց խուսափելու համար մեծ տարընթերցումներից, հետագա
շահարկումներից ճիշտ կլինի, որ այն հրապարակային չլինի։ Միաժամանակ այդ փաստաթղթի կազմումը
պետք է հնարավորինս ներառական լինի։
Սաֆարյանը որպես օրինակ ասաց,
որ 2023 թվականին շատ քչերն էին կարծում, որ Ռուսաստանը ԼՂ-ն կհանձնի ամբողջությամբ
Ադրբեջանին ու դուրս կգա այնտեղից։
Իսկ երբ ելակետը սխալ է ընտրվում,
հետագա ճանապարհը սխալ տեղ է տանում։
Սաֆարյանը նկատեց նաև, որ Կովկասում
ճանապարհների վրա վերահսկողություն ունենալու, ներկայություն ունենալու մտադրություն
Ռուսաստանը վաղուց է ունեցել, իսկ միջանցքի թեման ակտուալ է եղել դեռևս 90-ականներից։
«Միջանցքի թեման օրակարգում եղել
է 90-ականներից, ուղղակի ՀՀ իշխանությունները երբեք ազնվորեն չեն ասել դրա մասին։ Պուտինը
Բաքվում Ալիևին ասել է՝ եթե չստորագրես խաղաղության պայմանագիրը, ապա կստանաս «զանգեզուրյան
միջանցքը»»,- ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի ստորագրի
խաղաղության պայմանագիրը, որովհետև այդպիսով փակվում են նրա հետագա բոլոր հնարավորությունները
հարմար առիթի դեպքում հարձակվելու Հայաստանի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան