Գալստանյանը կրկին սխալվեց. Հանրությանը մոլորության ենթարկելու վերջին արարն է
Բագրատ Գալստանյանը պարբերաբար
հայտարարում էր, որ իրենք ոչ ներկաների հետ են, ոչ նախկինների, սակայն այսօր «Սրբազան
պայքարի» պաշտոնական էջով տեսնում ենք հետևյալ հայտարարությունը. «Սրբազան պայքարի՝
2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին
ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան
և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝
վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել
է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
«Բագրատ Գալստանյանը նախկինում
շատ բաներ է ասել, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և այս առումով էլ սա հանրությանը մոլորության ենթարկելու հերթական գործողության
վերջին արարն է։ Երբ նախկինում ասում էինք, որ Բագրատ Գալստանյանի շարժման հետևում
կանգնած են նախկին նախագահները, ասում էին՝ չէ, սա ինչ-որ ինքնաբուխ շարժում է, և իրենց
այդ քայլով ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ, այո, այդ շարժման հիմնական շահառուները
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, և դա այլևս քննարկելու և սակարկելու կամ կասկածի
տակ դնելու առիթ չկա»,- ասաց քաղաքագետը։
Փաստը, որ այդ հավաքը կայանալու
է Մարզահամերգային համալիրում, արդեն իսկ ցույց է տալիս, որ իրենք այդ հավաքն անում
են փակ տարածքում, քանի որ ունեն խնդիր՝ մասսաներ հավաքելու, և փակ տարածքում կփորձեն
ցույց տալ, ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ թե՛ ֆինանսական և թե՛ այլ, որպեսզի ինչ-որ
դահլիճ լցնեն և ցույց տան, որ իրենք դեռ կան և դեռ գոյատևում են։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան