«Ունենք 13 համաձայնեցված կետ
ու ևս երեքը, որ մասնակի են համաձայնեցվել։ Նախաբանը ևս համաձայնեցվել է, ու մենք ակնկալում
ենք Ադրբեջանի դրական արձագանքին, բայց Ադրբեջանը դաշտ է նետում նորանոր նախապայմաններ»։
Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև
խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը։
Ըստ Ղազարյանի՝ Սահմանադրության
նախապայմանը կեղծ օրակարգ է Ադրբեջանի կողմից. «Համաձայնեցված կետ կա, որ կողմերը չեն
կարող հղում անել ներքին կանոնադրությանը, որպեսզի հրաժարվեն խաղաղության պայմանագրից»։
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը
փորձում է այդ կերպ քողարկել իր Սահմանադրության մեջ առկա կետերը, որոնք կարող են խոչընդոտ
հանդիսանալ խաղաղության պայմանագրին. «Քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է անում 1918 թվականի հռչակագրին, այնտեղ ՀՀ որոշ
տարածքների նկատմամբ հավակնություններ կան»։
Պատգամավորը նշեց, որ Սյունիքի
ճանապարհի հետ կապված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը շահարկվում է ոչ միայն Ադրբեջանի ու ՌԴ-ի կողմից, այլև ՀՀ որոշ
քաղաքական շրջանակների կողմից. «Փորձում են օտար նարատիվներ մտցնել ներքաղաքական օրակարգ։
Ապաշրջափակմանը ՀՀ-ն այսօր էլ պատրաստ է, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի
հարաբերություններին, Ղազարյանը ասաց. «ՀՀ-ի երկխոսությունը ԱՄՆ-ի
հետ վերածվում է ռազմավարության. շարունակելու
ենք այդ օրակարգը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան