Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածուներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին հայտարարել է, որ  ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջև՝ քննադատելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամիգրանտների քաղաքականությունը և փոխնախագահ Կամալա Հարիսի աջակցությունն աբորտների իրավունքին։


«Երկու չարիքից պետք է ընտրել փոքրագույնը. ո՞վ է երկու չարիքից փոքրը: Այդ տիկինը, թե՞ այն պարոնը։ Ես չգիտեմ»,- ասել է Ֆրանցիսկոսը մամուլի ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով Հարիսին և Թրամփին, գրում է CNN-ը։


«Խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է մտածի այս մասին և անի դա»:


«Գաղթականներին ճանապարհել, թողնել նրանց՝ ուր ուզում ես, թողնել նրանց… սարսափելի բան է, այնտեղ չարություն կա: Երեխային մոր արգանդից հեռացնելը սպանություն է, որովհետև կյանք կա։ Այս բաների մասին մենք պետք է հստակ խոսենք»,- ասել է նա։