Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:
Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ին կկայանա Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Փառատոնի համերգները կսկսվեն ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է: