Եվրոպացի առաջնորդները մեկը մյուսի հետևից մեկնում են Չինաստան՝ հանդիպելու նախագահ Սի Ցզինպինին, որը վերջերս Մոսկվայում այցելել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Եվրոպացիներին անհանգստացնում է իրենց ամենախոշոր առևտրային գործընկերոջ մերձեցումը Ռուսաստանի հետ, որը Եվրոպայում պատերազմի մեջ է, և Չինաստանի հակամարտությունը Ամերիկայի՝ ԵՄ-ի գլխավոր դաշնակցի հետ։
Գերմանիայի կանցլերից և Իսպանիայի վարչապետից հետո այսօր Պեկին են մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրանք կփորձեն Սիին համոզել զենքով կամ գումարով չաջակցել Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմին, իսկ ավելի լավ է՝ Ռուսաստանի նախագահին ստիպեն խաղաղության գնալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվրոպացիները փորձում են համոզել Չինաստանին, որ Եվրոպայում պատերազմի և խաղաղության հարցերում ԵՄ-ն ինքնուրույն ուժ է, այլ ոչ թե ԱՄՆ-ի՝ Չինաստանի գլխավոր թշնամու ստվերը։ Եվ հիմնական միտքը փոխանցելու համար իրենք պատրաստ ենք համագործակցել, բայց ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել, եթե Չինաստանը հատի սահմանը և որոշի ռազմական աջակցություն ցուցաբերել Պուտինին։