Քաղաքացիակենտրոն լրատվություն
Meta ընկերությունը, որին են պատկանում է Facebook-ը,
Instagram-ը և WhatsApp-ը, որոշել է իր հարթակներում արգելափակել ռուսական պետական
կառույցների՝ RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» հոլդինգի օգտահաշիվները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Մանրակրկիտ
քննարկումից հետո մենք որոշել ենք ընդլայնել մեր միջոցները ընդդեմ ռուսական
պետական լրատվամիջոցների։ «Ռոսիա սեգոդնյա»-ին, RT-ին և նրանց հետ կապված այլ կազմակերպությունների արգելվում է օգտագործել մեր հարթակներն ամբողջ աշխարհում՝ արտերկրյա միջամտության փորձերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանում է The Guardian-ը, արգելափակումն
ամբողջությամբ պետք է գործարկվի մի քանի օրվա ընթացքում։