Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում:
Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն հայտնում են, որ Իսրայելը ներգրավված է այդ գործում։
Փեյջերներ (ռադիոկապի սարքեր) ունեցողներին խնդրել են հեռու մնալ դրանցից։
Նախնական տվյալներով շուրջ 1200 վիրավոր կա:
Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։