Բելառուսի վրա հարձակումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի վրա հարձակումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին գրում է ТАСС-ը։



 «Ես ուզում եմ զգուշացնել մեր հակառակորդներին, մեր մրցակիցներին և նրանց, ովքեր դեռ չեն հասկանում, որ դա անելու կարիք չկա: Բելառուսի վրա հարձակումը երրորդ համաշխարհային պատերազմն է», - ընդգծել է Բելառուսի ղեկավարը