Լիբանանում
Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, որը վիրավորվել է փեյջերի պայթյունից, կորցրել է տեսողությունը,
հայտնում է The New York Times-ը։
Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրների խոսքով՝ իրանցի դիվանագետի երկրորդ աչքը նույնպես մեծապես վնասվել է։ Նշվում է, որ
դեսպանին բուժման նպատակով կտեղափոխեն Թեհրան։
Իրանում արդեն «ցեղասպանություն» են անվանել Լիբանանում տեղի ունեցած փեյջերների
պայթյունները՝ դրա համար պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա: Այսպիսի
հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
«Սա ցեղասպանության վկայություն է։ Իսրայելը կրկին սպառնալիքի տակ է դնում
տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Սա պահանջում է հրատապ
միջազգային գործողություններ»,- ասել է նա:
Լիբանանում
փեյջերների պայթյուններից տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը, 11-ը զոհվել են,
հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը։ Լիբանանում առայժմ
չեն պարզաբանել, թե ինչու է միաժամանակ տեղի ունեցել կապի
տասնյակ սարքերի պայթյուն։