Այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը. վարչապետը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար․


«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,– ասել է նա։