Մեր ամենամեծ պրոբլեմը եղել է հայրենասիրության այն մոդելը, որի նպատակն այն էր, որ հայրենիք չունենանք. վարչապետ

Վարչապետը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մանակցում է պանելային քննարկման:


«Ամենամեծ պրոբլեմը, որը գոյություն է ունեցել, ես ձեզ կասեմ այնպես, ինչպես իմ ընտանիքին եմ ասում, ամենամեծ պրոբլեմը, որը մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը, ընդ որում՝ ասվածի մեջ հեգնանք չկա, սարկազմ չկա։ Ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, հերոսներով, կերպարներով ներմուծվել է մեր սոցիալհոգեբանություն։ Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ Հայաստանի Հանրապետություն պետություն գոյություն չունենա»,-նշեց նա։