Կապի սարքերի պայթյունների նոր ալիք՝ Լիբանանում. հրդեհներ են բռնկվել տներում, մեքենաներում. Կան մեծ թվով զոհեր և վիրավորներ

Լիբանանում լայնամասշտաբ պայթյունների նոր շարք է տեղի ունեցել, որի հետևանքով  զոհվել է 20 մարդ, վիրավորվել ևս 450 քաղաքացի: Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը։


Պայթյունները տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան, երբ Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են կապի սարքերը, որոնք պատկանում են «Հըզբոլլահ» շարժման անդամներին։ Պայթյունների հետևանքով հրդեհներ են բռնկվել շենքերում, բնակարաններում, մեքենաներում։


Մեկ օր առաջ տեղի են ունեցել նաև փեյջերների մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել ավելի քան 2800-ը:


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս միջադեպերի հետևում կարող են կանգնած լինել իսրայելական հատուկ ծառայությունները։



Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապ չունի պայթյունների հետ և քայլեր է ձեռնարկում կանխելու համար հակամարտության «երկրորդ ճակատի» բացումը Լիբանանի և Մերձավոր Արևելքի սահմանին: