Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները
թե՛ նախկինում և թե՛ հիմա դժգոհ են Նիկոլ Փաշինյանի և պետական կառույցների անվտանգության
ավելացումից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Արմեն Խաչատրյանը նշում է, որ վարչապետի ու պետական համակարգի անվտանգության աշխատակիցների
քանակը որոշվում է ըստ օպերատիվ տվյալների։
ԱԱԾ-ի վերջին բացահայտումները ցույց են տալիս,
թե ինչքան շահագրգիռ կողմեր կան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ևս մեկ «Հոկտեմբերի
27» կազմակերպվի։ Մասնավորապես Հայաստանի որոշ քաղաքացիներ ամսական 220.000 ռուբլի
գումարի դիմաց ՌԴ-ում մասնակցել են զենքի կիրառման ուսուցանման հավաքների, որից հետո
ՀՀ-ում զենքի ուժով պետք է յուրացնեին իշխանությունը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանության յուրացման
համար վճարվելիք արժույթը եղել է ոչ թե հայկական դրամը, ԱՄՆ դոլարը կամ էլ թուրքական
լիրան, այլ՝ հենց ռուսական ռուբլին։
Կալանավորված 3 անձանցից մեկն է «Սև հովազ» ջոկատի հրամանատար
Սերոբ Գասպարյանը, որը պարբերաբար աչքի է ընկնում սպառնալից հայտարարություններով։
Ստացվում է, որ «հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների»
հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով։ Իսկ այդ ռոմանտիկների գործունեությունը մինչ օրս
չի դատապարտվել ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։