Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։


Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից։


Նիկոլայ Շահնազարյանը հեղինակ է բանաստեղծությունների, աֆորիզմների, խոհերի, խորհրդածությունների ժողովածուների, ինչպես նաև մեթոդամանկավարժական գրքերի:


Նա արժանացել է մի շարք գրական և մանկավարժական պարգևների: