Քաղաքականությունը ավելի է փչացնում Գալստանյանի կերպարը

«Գալստանյանի համար «վերջի սկիզբը»  դեռ պետք է մայիսին լիներ, երբ ասում էր, որ ժամանակ չունի երկար դեգերելու փողոցներում, բայց բերեց հասցրեց աշնան սկիզբ, երբ բացահայտվեց բանդա։ Միգուցե իր հույսը դա էր»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում  ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝  անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հայտարարություններին։


Հակոբյանը նշեց, որ վարչապետի անվտանգությունը ապահովող ծառայությունները ունենում են տարբեր օպերատիվ տվյալներ և ըստ դրա են ապահովում անվտանգությունը. «Եկեք չմոռանանք, որ այս շենքում եղել է «Հոկտեմբերի 27», ոչ վաղ անցյալում եղել է հարձակում, նոյեմբերի 9 ենք մենք ունեցել, երբ հարձակվել են պետական կառույցների շենքերի վրա։ Եթե կա անհրաժեշտություն, որ անվտանգությունը մեծացվի, ապա պետք է նման քայլեր ձեռնարկել»։


Հակոբյանը ընդգծեց, որ Գալստանյանը կախված է Ռոբերտ Քոչարյանից. «Այդ մարդիկ ազդեցություն ունեն Գալստանյանի վրա։ Ինչպես տեսնում ենք, Գալստանյանը դեռ մաքառում է, ինչ-որ կերպարի վրա է աշխատում։ Քաղաքականությունը ավելի է փչացնում այս մարդու կերպարը»։


Մեր զրուցակցի խոսքով՝ Կանադայի քաղաքացիություն ունենալը Գալստանյանի համար անվտանգության բարձիկներ է ստեղծում։


Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան