«Շատ է խոսվում ազգային իղձերի մասին, իմ կարծիքով՝ մեր
ազգային իղձը անկախությունն է ու ինքնիշխանությունը։
Ես մեզ համարում եմ հաջողակ ազգ, որովհետև կարողացել ենք բոլոր բարդություններից հետո
հիմնել անկախ պետություն, ու այդ պետականության ամրապնդման համար է, որ մենք հիմա աշխատում
ենք»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է անկախությունը։
Ջուլհակյանը նշեց, որ իրական
Հայաստանի մոդելը հենց անկախ Հայաստանի գաղափարախոսությունն է. «Կան իղձեր, որոնք ռիսկ
են ստեղծում ՀՀ անկախության համար։ Իրական Հայաստանն է, որ կարող է երաշխիք դառնալ
ՀՀ անկախությանն ու ամրապնդմանը»։
Ըստ Ջուլհակյանի՝ ՀՀ խնդիրը պետք
է լինի տնտեսության դիվերսիֆիկացումը և մեկ կենտրոնից կախվածության նվազեցումը: Պատգամավորը
կարծում է, որ հիբրիդային պատերազմ է հայտարարված Հայաստանի դեմ արտաքին ու ներքին
ուժերի կողմից. «Փորձում են ականներ դնել ՀՀ անկախության տակ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան