Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Սեպտեմբեր 21. ինչու՞ եւ ինչով է այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը»:
Այս վերնագրով տեսաուղերձ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:
Նա հիշեցրել է, որ Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, որոշվել է հանրապետության՝ ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը և քաղաքացիները «Այո» են քվեարկել:
Վարչապետը ցույց է տվել քվեաթերթիկի օրինակը՝ տեղադրված աշխատասենյակում: